Տե՛ր, շնորհի՛ր ինձ
լաց ու արտասուք, որ սգամ
մեղքերիս համար, նաև՝
սրտաբեկ երկյուղ, հոգեմաշ
սարսափ ու դող՝ տանջանքների
ահից, կենաց ճանապարհ
և անդադար պաղատանքներ:
Մի՛ մատնիր ինձ, Տե՛ր, մեղքերի տենչանքին, աչքերի քնին ու մտքի ցանկությանը, այլ պարսպի՛ր երկյուղով և փրկի՛ր ամենահնար չար դևերից և աշխարհիկ զբոսանքներից:
Հասցրո՛ւ ինձ, Տե՛ր, Քո արդարների օթևանը և պարգևի՛ր ինձ սուրբ հայրերի ճգնության բնակավայրը, անտեսի՛ր հանցանքներս և պայծառացրո՛ւ՝ դասելով Քո սրբերի և Քո անվան սիրելիների հետ:
Ռուսաստանը սկզբունքորեն չի կարող զիջել «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը թուրքական աշխարհին ու գլոբալ արևմուտքին, քանի որ դրա հետ կապված գլոբալ ռիսկերը նույն կարգի են, ինչ ուկրաինական դեպքում, քանի որ այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի Կասպից ծովի ավազանն ու դեպի Միջին Ասիա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...